Համաշխարհային բանկը կշարունակի Հայաստանի հետ համագործակցել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 324News

ՀԲ

Այսօր՝ փետրվարի 3-ին, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին:

Հանդիպման սկզբում նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին ընդգծել է, որ ՀԲ-ը Հայաստանի կարևոր գործընկերներից է, և ՀԲ հետ աշխատանքները հատկապես վերջին շրջանում առավել ինտենսիվ բնույթ են կրում: Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել շարունակելու ընթացիկ արդյունավետ համագործակցության ուղղությամբ ջանքերը:

Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է Վահե Հովհաննիսյանին ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ավանդույթ դարձած արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս կշարունակվի:

Կողմերն անդրադարձել են ընթացիկ համատեղ ծրագրերին, մասնավորապես ՀԲ կողմից տրամադրվելիք բյուջետային աջակցության գործընթացին և նախանշել են առաջիկա համատեղ գործողությունները:

--00—ՍՊ