Տեղի ունեցավ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի՝ 𝟐𝟎𝟐𝟑 թվականի առաջին նիստը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

326266305_856373978760550_1541173726960542233_n

𝟐𝟎𝟐𝟑 թ․ փետրվարի 𝟑-ին տեղի ունեցավ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի՝ 𝟐𝟎𝟐𝟑 թվականի առաջին նիստը։  Նիստը վարում էր ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր 𝟓 հարց, որի առաջին հարցը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի 𝟐𝟎𝟐𝟐 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը և հաստատումն էր։

Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը խորհրդի անդամներին ներկայացրեց ՔՏՀԱ տեսչական մարմնի վերահսկողության  ոլորտներում 𝟐𝟎𝟐𝟐 թվականին կատարված վերահսկողական միջոցառումների, իրականացված ստուգումների, դիտարկում-հետազոտությունների, ՏՄ կողմից բացահայտված իրավախախտումների, և կիրառված պատասխանատվության միջոցների, դատական գործերի, դիմում-բողոքների վերաբերյալ ընդնահուր վիճակագրությունը և վվերլուծությունը, ինչպես նաև իրականացված իրազեկման և խորհրդատվական միջոցառումները։

Օրակարգային  բոլոր հարցերի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում, Խորհրդի անդամների կողմից ներկայացվեցին առաջարկություններЖ

Հաշվի առնելով Խորհրդի անդամների առաջարկությունները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի 𝟐𝟎𝟐𝟐 թվականի տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև օրակարգով քննարկման դրված երեք հարցը ընդունվեց Խորհրդի կողմից, մեկ հարց դրվեց էլեկտրոնային քվեարկության։

--00—ՅՄ