Կոտայքի մարզում ավազով բեռնված ԶԻԼ-ը կողաշրջվել է, բախվել բետոնե էլեկտրասյանն ու գազատար խողովակին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

2ecc38a1-b851-45b7-a2a9-2c14f8b09d90.jpg

Այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Լիպարիտ Մ-ն իր վարած ZIL մակնիշի բեռնատարով, որը բարձված է եղել ավազով, Դուրյան թաղամասի 2-րդ փողոցի 2-րդ տան մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և բախվել բետոնե էլեկտրասյանն ու գազատար խողովակին։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Մինչ պարեկները տեղում ծառայություն էին կատարում, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել Պարեկային ծառայության Երևանի գունդ և հայտնել են, որ տարածքը գտնվում է Կոտայքի մարզում, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Կոտայքի մարզի վթարավերականգնողական բաժնի աշխատակիցիներն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։ Ժամանել են նաև բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ ասելով, որ իրեն լավ է զգում։

Այս պահին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Երևանի «Նորք» շահագործման շրջանի աշխատակիցները հատուկ տեխնիկաներով հեռացնում են կոտրված բետոնե հենասյունը և իրենց հետ բերել են նոր բետոնե հենասյուն, որպեսզի այն փոխարինեն կոտրված հենասյունով։ Էլեկտրաէներգիայի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է, և էլեկտրոցանցի աշխատակիցներն անում են ամեն ինչ՝ ժամ առաջ խնդիրը վերացնեն։ 

--00—ԶՀ