Հասարակությունը բաժանված է «ռուսամետերի» և «արևմտամետերի», իսկ նրան կառավարում են թրքամետերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

17_7328.thumb_

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօրվա հայ հասարակությունը՝ (գիտակցաբար, թե անգիտակցաբար) բաժանված է «ռուսամետերի» և «արևմտամետերի», իսկ նրան դե ֆակտո կառավարում են թրքամետերը:

Երեկ, լավրովյան դաժան «պարզաբանումներից» հետո, ինչպեսև սպասելի էր, «արևմտամետերը» սկսեցին քլնգել «ռուսամետերին», իսկ «ռուսամետերը»՝ «արևմտամետերին...»։

Այդ ինքնասպան փոխհրաձգության ժխորում լսելի չէր միայն ինքնաբավ և արժանապատիվ ՀԱՅԻ ձայնը, որովհետև այդպիսիները քիչ են... 

Հակառակ դեպքում մենք ոչ միայն բաժանված չէինք լինի «ռուսամետերի» և «արևմտամետերի», այլև, մեկ վարկյան անգամ, չէինք հանդուրժի թրքամետերին»։

--00—ՅՄ