Արցախի հարցի միջնորդության դիմաց Եվրոպան ստացավ գազի մատակարարման ձեռնտու պայմանագրեր Ադրբեջանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

Հայաստանի առաջարկն էր, որ ՀԱՊԿ-ը ճանաչեր խորհրդային ժամանակների սահմանները և համապատասխան վերաբերմունք դրսևորեր, որից հետո կարող էինք խոսել խաղաղարար առաքելության կոնկրետ գործունեության մասին: Բայց մեր դաշնակից և հայ ժողովրդի հին բարեկամ Սերգեյ Լավրովը նախընտրեց այդ ճանապարհով չգնալ: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը:

«Եթե ՀԱՊԿ-ը պատրաստ չէ Հայաստանի խորհրդային սահմանները դիտարկել որպես իր գործունեության համար բազային սկզբունք, ապա այլ երկրից կարող են դիտորդներ գալ, տվյալ դեպքում՝ նման ցանկություն է հայտնել ԵՄ-ն: ՌԴ-ում կան ճշգրտագույն քարտեզներ, որոնց համաձայն՝ հստակ է, որտեղ է Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, և մեր դաշնակիցները պետք է դիրքորոշում արտահայտեին, բայց ինչ-ինչ քաղաքական նկատառումներից ելնելով՝ իրենց շահը ապահովվելու համար չեն անում»,- ավելացրեց նա:

Նրանց խոսքով, Լաչինի միջանցքի հետ կապված՝ ՀՀ-ն գործում է այն հնարավորությունների շրջանակներում, որն իր համար ստեղծել է, այս փուլում ռազմական միջամտության չի գնալու, հնարավոր է կես տարի հետո փոխվի: «Արցախի հարցի լուծման համար միջնորդ լինելու մրցակիցները շատ են, բոլորն էլ ցանկանում են դերակատարում ունենալ, ԱՄՆ-ն Հարավային Կովկասում նոր ներկայացուցիչ է նշանակել, միջնորդությունը սովորաբար առավելություն է տալիս:

Եվրոպան կարծես թե ստացավ գազի և էներգակիրների մատակարարման բավական ձեռնտու պայմանագրեր Ադրբեջանից, տեսնենք մյուս միջնորդներն ինչ ակնկալիքներ ու ստանալիքներ ունեն, հայկական կողմը պետք է կարողանա հավասարակշռել Ադրբեջանի նյութական առավելություները»,-ընդգծեց Մելիքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ