Երևանի Դուրյան թաղամասում բեռնատար է կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

1103307.jpg

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 3-ին, ժամը 15:18-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Դուրյան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ZiL մակնիշի ավտոմեքենան շրջվել է էլեկտրական սյան վրա, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Լ․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել երկաթբետոնե սյան և գազատար խողովակի վրա։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բեռնատարը տեղի ուժերով, հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղվել է։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

--00—ԶՀ