Ռոնալդուն փրկել է Ալ-Նասրին պարտությունից` առաջին գոլը խփելով Սաուդյան Արաբիայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

ronaldo_4_750x375_v1.thumb_.jpg

Սաուդյան Արաբիայի առաջնության 15-րդ տուրի «Ալ-Ֆաթեհի» հետ խաղում «Ալ-Նասրը», որի կազմում հանդես է գալիս պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ոչ-ոքի է խաղացել՝ 2-2:

Հյուրերը զիջում էին մրցակցին մինչև հանդիպման 93-րդ րոպեն, սակայն Ռոնալդուի 11 մետրանոցից գոլը, որը նրա առաջին գոլն է այս առաջնությունում, «Ալ-Նասրին» ոչ-ոքի պարգևեց։ «Ալ-Նասրը» առաջնությունում իր անպարտելիության շարքը հասցրեց 13 խաղի և 34 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

--00—ԶՀ