Եվրոպայում խաղալու ցանկություն կա․ Սպերցյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

spertcyan_750x375_v1.thumb_.jpg

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է իր ծառայություններով եվրոպական մի շարք ակումբների հետաքրքրության մասին լուրերը։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

«Ես, ինչպես դուք, կարդում եմ բոլոր լուրերը մամուլում: Ես ոչինչ չգիտեմ: Ինձ ոչ ոք չի զանգել։ Ինչպես և իմ ծնողներին:

Ես դեռ ոչ մեկի հետ չեմ խորհրդակցել իմ ապագայի վերաբերյալ։ Եվրոպայում խաղալու ցանկություն կա։ Բայց ես այստեղ եմ՝ Կրասնոդարում:

Ցանկանում եմ հաջողությունների հասնել ակումբի հետ»,- մեջբերում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին Чемпионат-ի թղթակիցը:

--00—ԶՀ