Այլ բան չկա ներկայացնելու, ստիպված զինվորական հանդերձանքի թեման են բարեփոխման անվան տակ հրում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

տիգրան աբրահամյան

Զինվորական համազգեստի որոշակի պարբերականությամբ փոփոխությունը Զինված ուժերի առօրյայի մասն է կազմում, բայց իշխանության փորձերն այն ներկայացնել որպես բարեփոխում ցույց է տալիս, որ այլ բան չկա ներկայացնելու և ստիպված զինվորական հանդերձանքի թեման են բարեփոխման անվան տակ հրում: Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը.

«Իմաստ կա՞ համազգեստ փոխելու:

Այո´, եթե դա ենթադրում են գունային առումով հիմնական ծառայության վայրերի, այդ թվում` մարտական դիրքերում տեղանքի գույներին համահունչ դարձնելուն, որակի ու ծառայության համար առավել հարմարավետ վիճակ ապահովելու համար:

Արժե՞ այդ նպատակի համար լուրջ գումարներ հատկացնել: Այս պահին, բնականաբար, ոչ:

Պետք է նվազագույն հատկացումներով առավելագույն խնդիր լուծել:

Տարվա բոլոր եղանակներին զինծառայողները պետք է ունենան համապատասխան լուծումներով, ընթացիկ մարտական խնդիրների լուծման համար նախատեսված որակյալ հանդերձանք:

Իսկ եթե համազգեստի փոփոխության հրամայականը իշխանության համար զուտ դիզայնի փոփոխությունն է, ապա դա ոչ թե փոփոխություն է, այլ գումարի անիմաստ վատնում»:

--00--ԱՀ