ՌԴ-ն չի կարող ավելի հայ լինել, քան հայերն են, մենք չենք փոխելու իշխող ռեժիմը, ձեր գործն է. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Եթե Ռուսաստանում հասկանում են, թե ինչ է ցանկանում Իլհամ Ալիևը, պաշտոնական Բաքուն ու սովորական ադրբեջանցիները, ապա մեզ համար անհասկանալի է Հայաստանի ազգային շահերի ձևակերպումը՝ ո՞վ է այն արտահայտում։ Այս մասին Երևանում անցկացվող «Հայաստանն ու ՌԴ-ի և Արևմուտքի» հակամարտությունը թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ռուսաստանցի վերլուծաբան Ալեքսեյ Տոկարևը։

«Մոսկայում չեն հասկանում, թե Հայաստանի ազգային շահերի ձևակերպող ո՞վ է՝ գործող իշխանությունը, նախկին նախագահները, լրատվամիջոցները։ Սա կարևոր խնդիր է։ Մոսկվայում չեն հասկանում, թե եթե Հայաստանում ծանր են տարել պարտությունը պատերազմում, ապա ինչու՞ վերընտրվեց այն իշխանությունը, որը բերեց պարտության։ Մոսկվայում չեն հասկանում, թե ինչու՞ Հայաստանը մերժեց պատերազմի ժամանակ հրադադարի հաստատման ռուսական առաջարկը, որին համաձայնվել էր ադրբեջանական կողմը պայմանով, որ ադրբեջանցի փախստականները վերադառնալու են Շուշի։

Մենք չենք հասկանում, թե եթե կա կոնֆլիկտ, ինչու՞ Հայաստանի ԱԳ նախարարը հրաժարվեց բանակցել ՌԴ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ», - նշեց նա։ Ըստ Տոկարևի, Հայաստանում կա թյուր ակնկալիք, թե Մոսկվան փոխելու է Հայաստանի կառավարությանը։ «Սա ԽՍՀՄ-ը չէ, Հայաստանն առանձին երկիր է, մենք չենք կարող թելեր քաշել ու կառավարություն փոխել։ Ռուսաստանում ավելի հայ չեն, քան իրենք՝ հայերը», - հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ