Բավական է խայտառակել ԵՄ-ն, մեզ ադրբեջանական գազ պետք չէ․ ֆրանսիացի պատգամավորը՝ Լյայենին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

ֆրանսիացի-պատգամավոր

Ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լոուրենս Պետելը թվիթերյան իր էջում գրում է․

Խնդրում եմ, Ուրսուլա ֆոն դեր Լյայեն և Քադրի Սիմսոն, դադարե՛ք սիրաշահել բռնապետներին։

Բավական է խայտառակել ԵՄ-ն։ Մեզ ադրբեջանական գազ պետք չէ։

Մենք պետք է վերականգնվող էներգիա արտադրենք ԵՄ-ում և պետք է աջակցենք հայկական ժողովրդավարությանը։ 

 

--00—ՍՊ