Օդի ջերմաստիճանը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

winter-in-Armenia

Երևան քաղաքում՝ փետրվարի 4-ի և 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 4-ի ուշ երեկոյան, 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 6-7-ին սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։

Փետրվարի 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ։

Հաղորդում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

եղանակՀայաստան

Հանրապետության տարածքում`փետրվարի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ին, 9-ի ցերեկը առանձին շրջաններում, 7-ին, 8-ի և 9-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 6-7-ին հանրապետության հովտային գոտում ցերեկը տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով:

Քամին՝ արևմտյան`3-5 մ/վրկ, փետրվարի 6-7-ին առանձին ատվածներում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով:

weather-inarmenia

--00—ՍՊ