Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիգերիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

313812cf-cfb4-4fd7-8a1b-ee9b7de05f16.jpg

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիգերիայի Դաշնային Հանրապետության նախագահ Մուհամադու Բուհարիին՝ Հայաստանի Հանրապետության և Նիգերիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Նիգերիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Հայաստանը վերահաստատում է Նիգերիայի հետ հարաբերություններում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը երկկողմ և բազմակողմ հարթակներում՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»:

--00—ԶՀ