Երևանում փետրվարի 4-ի ուշ երեկոյան, 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

մառախուղ

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ը, 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 7-ին, 8-ի և 9-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 6-7-ի ցերեկը հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ արևմտյան՝3-5 մ/վ, փետրվարի 6-7-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով:

Երևանում փետրվարի 4-ի ուշ երեկոյան, 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 6-7-ը սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։

--00—ԼՄ