Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

․

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել  Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նախագահ Ռանիլ Վիքրեմեսինգհեին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձը՝ ստորև.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շրի Լանկայի ժողովրդին Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ համագործակցության խորացումը։

Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել` ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

--00—ԼՄ