Սյունիքում 45-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

1

Փետրվարի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։  
Ժամը 22։50-ի սահմանում Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Վանյա Հ․-ն Աճանան բնակավայրի տարածքում դեռևս անհայտ հանգամանենքերում իր վարած Opel-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Վանյա Հ.-ն և ուղևոր Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Միխաիլ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

նկար

--00—ԼՄ