Արցախի թեմում այսօր նշվեց Ս. Սարգսի տոնը, կատարվեց երիտասարդների օրհնության կարգ․ լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

329182068_584311089831522_2339955352890444289_n

Արցախի թեմում այսօր նշվեց Ս. Սարգսի տոնը, որի առթիվ թեմի գործող եկեղեցիններում կատարվեց երիտասարդների օրհնության կարգ: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՍԵ Արցախի թեմից։

եգռգգ

Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տոնական արարողությունը հանդիսապետում էր թեմակալ առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Արարողությանը մասնակից էին թեմի հոգևորականները: Եկեղեցին լեցուն էր` մեծամասամբ երիտասարդներով, ովքեր մեծ խանդավառությամբ մասնակցեցին արարողությանը: Թեմի հոգևորականաց դասը Սրբազան Հոր հանդիսապետությամբ կատարեց երեկոյան ժամերգություն, որի ավարտին իրականացվեց երիտասարդների օրհնության կարգ:

ոֆռեֆռե

Եկեղեցում մեկտեղված ժողովուրդը հոգևորականաց դասի առաջնորդությամբ ծնկաչոք խնդրեց Ս. Սարգսի բարեխոսությունը, որպեսզի Աստծո սերն ու խաղաղությունը տարածվի Արցախ աշխարհի վրա և միավորվեն բոլոր սիրող սրտերը:

եֆգվեռֆվեվ

Հավարտ արարողության եկեղեցու բակում տեղի ունեցավ հոգևոր-մշակութային համերգ, որն ամփոփվեց Կոմիտասի «Հայր մեր»-ով` եկեղեցու երգչախմբի կատարմամբ:

--00—ՅՄ