Միայն վրդովմունք հայտնելը բավարար չէ․ ագրեսորները քաջալերվում են. Հունաստանում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

10968039_0_0_1600_901_1920x0_80_0_0_2b7ccddc8a0dde5e09fe85f9c9b32a05

Հունաստանում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն թվիթերի իր էջում կատարել է հետևյալը գրառումը.

«Արցախի շրջափակման 54-րդ օրն է, նաեւ Ադրբեջանի կողմից 2021 թվականից Հայաստանի տարածքի մի քանի հատվածների օկուպացիայի։ Եթե ագրեսիան ամենուր անպատիժ մնա, ապա պոտենցիալ ագրեսորներն աշխարհի յուրաքանչուր անկյունում քաջալերվում են, որի արդյունքում ՈՉ մի ԱԶԳ ԱՊԱՀՈՎ ՀԱՄԱՐՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ։

Միայն վրդովմունք հայտնելը բավարար չէ»,-գրել է նա։

--00—ՅՄ