Արցախում աջակցություն կտրամադրվի շրջափակման պատճառով աշխատանքից ազատված անձանց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

278081598_1600988110282170_3929313766834827903_n

Արցախում շրջափակման հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալական ծրագրերի շրջանակում ֆինանսական աջակցություն կցուցաբերվի  2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածոււմ աշխատանքից ազատված անձանց:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը՝ մանրամասնելով, որ աշխատանքից ազատված աշխատողներին ընթացիկ տարվա հունվար ամսվա համար նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրվի այն դեպքում, երբ  ճգնաժամի պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել կրճատումներ կատարել:

«Այն աշխատողներն, ովքեր աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել շրջափակման հետևանքով տուժած ոլորտների սուբյեկտների հետ և ազատվել են աշխատանքից կամ ավարտվել է քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետը, կդիմեն նախարարություն և կստանան մինչև 68 հազար դրամ աջակցություն: Եթե աշխատավարձը կազմում էր 68 հազարից ցածր, ապա այդ չափով աջակցություն կցուցաբերվի, իսկ ավելի բարձրի դեպքում՝ 68 հազար դրամ»,-հայտնեց գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ սոցիալական մյուս ծրագրով էլ  2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը գրանցված աշխատանք  չունեցող անձանց պետությունը կտրամադրի միանվագ ֆինանսական աջակցություն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ