Հողը, հայրենիքը, ընտանիքը պահում են ուժով, համբերությամբ ու տոկունությամբ․ Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

329351581_711692567075822_3978858494827460789_n

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սիրահարներին շնորհավորել է Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են երրորդ նախագահի գրասենյակից:

«Սուրբ Սարգիսը երիտասարդների ու սիրահարների բարեխոսն էր, իսկ բարեխոս լինել՝ նշանակում է լինել ընտանիք կազմելու օժանդակող: Հողը, հայրենիքը, ընտանիքը պահում են ուժով, համբերությամբ ու տոկունությամբ:

Սուրբ Սարգիսը անձնուրաց զորավար էր, և բազում սերունդներ դաստիարակվել ու պահել են մեր հայրենիքը նրա օգնությամբ, նրա օժանդակությամբ, և նա միշտ օգնության է հասել շատ-շատերին իրենց դժվարությունների ժամանակ»,-նշել է Սարգսյանը:

--00—ՅՄ