Ահաբեկչական կառույցներն «ականապատում» են Շվեդիայի ճանապարհը դեպի ՆԱՏՕ․ Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Capture

Ահաբեկչական կառույցներն «ականապատում» են Շվեդիայի ճանապարհը դեպի ՆԱՏՕ, և պաշտոնական Ստոկհոլմը գիտակցաբար կանգնում է այդ «ականների վրա», թեև ցանկության դեպքում հնարավորություն ունի ապահովելու այդ ճանապարհը։ Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան անցյալ տարվա մայիսին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտ են ներկայացրել դաշինքին միանալու համար։ Սկզբում Թուրքիան արգելափակեց այս դիմումների քննարկման գործընթացը, սակայն արդեն հունիսի 29-ին Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան ստորագրեցին անվտանգության հուշագիր, որը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները։

Մինչ օրս Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը` դրանք են Հունգարիան և Թուրքիան:

Չավուշօղլուն ընդգծել է, որ թուրքական կողմը չի կարող պարգևատրել նրանց, ովքեր չեն կատարում պայմանավորվածությունները։

Նա հավելել է, որ Անկարան պատրաստ կլինի քննարկել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը միայն Ստոկհոլմի ստանձնած պարտավորությունների կյանքի կոչումից հետո։

--00—ՅՄ