Քաբուլում նախագահական պալատի մոտակայքում պայթյուն է որոտացել․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

Capture

Առնվազն երկու մարդ վիրավորվել է Քաբուլում պայթյունի հետևանքով, իրավապահները հետաքննություն են սկսել դեպքի առնչությամբ: Այս մասին հայտնում է Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչ Խալիդ Զադրանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքի երկրորդ թաղամասում, որտեղ գտնվում են նախագահական պալատը և մի շարք կառավարական շենքեր։

Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով, մեքենայի թափքին պայթուցիկ սարք է ամրացված եղել։

--00—ՅՄ