Երջանիկ եմ․ Ուրարտուի ուկրաինացի նորեկը՝ երևանյան ակումբ տեղափոխության մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

63de72b4c517b-e1675533295385-750x375

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ուրարտուն» ևս մեկ նորեկ ունեցավ։ Թիմի կազմը համալրեց ուկրաինացի պաշտպան Իվան Զոտկոն։ Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ֆուտբոլիստը կիսվեց իր տպավորություններով, խոսեց թիմում տիրող մթնոլորտի, ինչպես նաև ընթացող հավաքի մասին։

«ՈՒՐԱՐՏՈՒ» ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՈՒ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ես երջանիկ եմ, որ «Ուրարտուում» եմ։ Մեծ հավակնություններով և իր առջև մեծ խնդիրներ ունեցող թիմ է, և ես ցանկանում եմ թիմի հետ հասնել ամենաբարձր նպատակներին: Տպավորություններն ամենալավն ու դրականն են, տղաները լավ ընդունեցին, ոմանք վաղուց եմ ճանաչում, ուստի հարմարվելու հետ կապված խնդիրներ չկան»։

ԸՆԹԱՑՈՂ ՀԱՎԱՔԻ ՈՒ ԻՐ ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Այժմ ուսումնամարզական հավաք է ընթանում, պատրաստվում ենք առաջնության մեկնարկին, ես ինձ օրեցօր ավելի ու ավելի լավ եմ զգում այստեղ։ Մարզչական շտաբը բավական ծանրաբեռնված գրաֆիկ է տալիս, բացի այդ ընկերական խաղեր ենք ունենում, այնպես որ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, վստահ եմ, որ առաջնությանը պատրաստ եմ լինելու հարյուր տոկոսով»։

ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ

«Հանդես եմ եկել իսպանական «Էլչեի», «Վալենսիա II»-ի կազմերում, ուզում եմ ասել, որ այստեղ՝ «Ուրարտուում» ֆուտբոլը մոտավորապես նույնն է, ինչ Իսպանիայում, մարզչական շտաբը պահանջում է արագ և կոմբինացիոն ֆուտբոլ ցուցադրել։

--00—ՅՄ