Արտակարգ դեպք Դավիթաշենում․ հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

cc5009549f9a43eaba0b15b6fcdfc314_1675537235

Այսօր` փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան 1/1 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական  ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները` ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջներն աշխատեն։

Մինչ հրշեջների ժամանումը՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը վարորդը փորձել է հանգցնել, ապա ժամանած հրշեջները մեկուսացրել և մարել են հրդեհը:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։

--00—ՅՄ