«Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որը նրան մեկնել են Ալիևը և Էրդողանը». Հուլուսի Աքար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

26f2a284-0467-40c8-9e52-b0aae9723496.jpg

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Milliyet»-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, գրում է Tert.am-ը։

«Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որը նրան մեկնել է Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Տրամաբանական չէ, որ Հայաստանը դուրս է մնում ազդեցության ոլորտից և երազում է: Խորհուրդ ենք տալիս օգտագործել ընձեռնված հնարավորությունը»,- ասել է Աքարը:

Նա նշել է, որ ««Զանգեզուրի միջանցքը» և դրանով անցնող երկաթուղիներն ու մայրուղիները շատ արժեքավոր են տարածաշրջանի տնտեսական, սոցիալական կյանքի և անվտանգության համար»։

--00—ԶՀ