Արցախի իրավապահները միջոցներ են ձեռնարկում սոցցանցերում ԱԱԾ-ն հիշատակող հրապարակումների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

329447017_955028258819811_8411447538812121716_n.thumb (1).jpg

Արցախի իրավապահ մարմիններն իրականացնում են համապատասխան միջոցառումներ՝ սոցիալական ցանցերում Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հիշատակող հրապարակումների վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԱԾ-ն։

«Սույն թվականի փետրվարի 4-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և «Տելեգրամ» ալիքներում հրապարակում է տարածվել, որտեղ շեշտվող Արցախի ԱԱԾ-ի հետ կապ ունեցող «Տելեգրամ» ալիքի վերաբերյալ հատվածը ապատեղեկատվություն է։

Հիշեցնենք, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունն իր տեղեկատվական գործառույթներն իրականացնում է «www.nssartsakh.am» կայքէջով և «Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայություն» «Ֆեյսբուք»-յան էջով։

Տեղեկացնում ենք նաև, որ նշված հրապարակումների վերաբերյալ ԱՀ իրավապահ մարմիններն իրականացնում են համապատասխան միջոցառումներ»,- ասվում է հայտարարության մեջ։

--00—ԶՀ