«Ռեալ»-ը պարտվել է «Մալյորկա»-ին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

befunky_collage_2023_02_05t191815_220.thumb_.jpg

Լա լիգայի 20-րդ տուրում «Ռեալ»-ը հյուրընկալվել էր «Մալյորկա»-ին։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Խաղի միակ գոլը գրանցվել է 13-րդ րոպեին, հայտնում է Armsport-ը։

Մադրիդյան ակումբի պաշտպան Նաչո Ֆերնանդեսը դարձել է ինքնագոլի հեղինակ։ 59-րդ րոպեին «Ռեալ»-ի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն չի կարողացել դիպուկ իրացնել 11 մետրանոցը։

«Ռեալ»-ը 45 միավորով 2-րդ տեղում է։ «Մալյորկա»-ն  28 միավորով 10-րդն է։

«Ռեալ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 8-ին՝ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում մրցելով «Ալ-Ահլի»-ի հետ։

--00—ԶՀ