Նախօրեին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 37 ուղևոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

արգելափակում

Փետրվարի 5-ին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Երնջատափ-Արագյուղ ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, Կապուտան-Հատիս ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Շենավան-Արագած ավտոճանապարհին, Նիգավան, Ծաղկահովիտ, Շիրակի մարզի Հացիկ գյուղերում, Գեղարքունիքի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 37 ուղևոր:

--00—ԼՄ