Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցել Արցախի ճանապարհը բացելու հարցի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

timthumb.jpg

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Նշվում է, որ բանակցությունները շարունակվում են։

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է հայկական և ադրբեջանական կողմերի հետ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը։

Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։

Մարդասիրական բեռներով բեռնված ավտոշարասյունը՝ ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ, անցել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով։

--00—ԶՀ