Վերջին 3 օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք, որից 29-ը՝ ավտովթար․ զոհվել է 2 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

1

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 3-6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես բացահայտել են մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, անձնական ունեցվածքի գողության և ընտանեկան բռնության՝ 10-ական, խուլիգանության՝ 4, անձի առևանգման, խարդախության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության և պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, հոգեկան ներգործության, սառը զենքի հայտնաբերման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, ֆիզիկական ներգործության, ինքնավնասման, ապօրինի կերպով ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, բնակարանային գողության և դրամանենգության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար. 2 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ԼՄ