Երկրաշարժի հետևանքով վնասել է ՄԱԿ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտը՝ Հալեպի միջնաբերդը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

նկար

Հալեպում գիշերը գրանցված ուժգին երկրաշարժը վնասել է ՄԱԿ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտը՝ Հալեպի միջնաբերդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործկալությունը՝ հղում անելով Սիրիայի թանգարանների վարչությանը։

նկար
Հիշեցնենք՝ գիշերը 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի և Սիրիայի տարածքում։ Ընդհանուր առմամբ կա մոտ 200 զոհ և մի քանի հարյուր վիրավոր, տասնյակ շենքեր են փլուզվել։

--00—ԼՄ