Երևանում 30-ամյա տղամարդը ինքնագլորով, ձեռքով, ոտքով կոտրել է «ՎիվաՍելի» գրասենյակի ապակին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

նկար

Փետրվարի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը ոտքով, ձեռքով և ինքնագլորով կոտրել է «Էրեբունի Մոլ»-ի դիմաց գտնվող «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գրասենյակի դռան ապակին, գրում է shamshyan.com-ը։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին իրավապահները, գողություն կատարելու կասկածանքով Ջրաշեն գյուղում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 30-ամյա Մամո Ա․-ն․ նա իր կամիքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չէր հասցրել։

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով ինքնագլորը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ 

--00—ԼՄ