Վաղարշակ Մատիկյանը նշանակվել է Կրթության տեսչական մարմնի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վաղարշակ Մատիկյանին Կրթության տեսչական մարմնի ղեկավար նշանակելու մասին: 

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Վաղարշակ Մատիկյանին նշանակել կրթության տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

--00—ԼՄ