Այրվածքներ ստացած 2 զինծառայողների վիճակը միջին ծանրության է, երրորդը կվիրահատվի հաջորդ շաբաթ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

լլ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհից այրվածքներ ստացած 2 զինծառայողների վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Հունվարի 31-ին այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը 24News-ին ասել էր, որ նրանց դեպքում կիրականացվի մաշկի պլաստիկա՝ մաշկալաթով փոխպատվաստում։

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր Գեղարքունիքի զինվորական հոսպիտալ, նրանից 4-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն: 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ