Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

6a276b7f-a0d3-484e-a606-8062e08391c4.jpg

Երևանում այսօր երեկոյան ժամերին, փետրվարի 7-ին սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։

Փետրվարի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում այսօր և փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 6-ի ուշ երեկոյան ժամերին, 7-ին հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։

Փետրվարի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան 4-6 մ/վ, փետրվարի 6-ին, 7-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձնախառն անձրև։

--00—ԶՀ