Զոհված հալեպահայ կնոջ ամուսինն ու դուստրը վիրահատվում են․ Սիրիայում զոհերի թիվը 390 է․ «Գանձասար»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Զոհված հալեպահայ կնոջ ամուսինն ու դուստրը վիրահատվում են։ Այդ մասին տեղեկանում ենք «Գանձասար»-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից։

Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մինչև կեսօր՝ ժամը 12:30-ը, հասավ 390-ի, իսկ վիրավորների թիվը՝ ավելի քան 600-ի։

Երկրաշարժի առաջին ցնցման ուժգոնությունը կազմել է 7,7 բալ, իսկ երկրորդը՝ 6,4։ Առավելաբար տուժել են Հալեպ քաղաքը և Իդլիբ նահանգը։

--00—ԼՄ