Շոյգուն ցավակցություն է հայտնել իր թուրք գործընկերոջը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

աքար շոյգու

ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ, հաղորում է ՌԴ ՊՆ-ն։

ՌԴ պաշտպանության նախարարն իր անկեղծ ցավակցությունն է հայտնել Թուրքիայում բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ։ ՌԴ պաշտպանության նախարարը նաեւ առաջարկել է ռազմական գերատեսչության գծով անհրաժեշտ ողջ օգնությունը ցուցաբերել երկրաշարժի հետեւանքների վերացման գործում, այդ թվում՝ տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու:

Թուրքիայի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Շոյգուին առաջարկվող օգնության համար՝ խոստանալով մոտ ժամանակներս կոնկրետ առաջարկներ պատրաստել։

--00—ՍՊ