Փաշինյանն ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետին՝ Ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

111ec9b2-d6b5-4f11-83c4-6a0f89c10074.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսին՝ Ազգային տոնի առթիվ: 

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով բարօրություն և հետագա առաջընթաց:

Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը բոլոր ոլորտներում՝ հիմնված մեր կառավարությունների և ժողովուրդների ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա:

Լիահույս եմ, որ առաջիկայում կկարողանանք երկկողմ միջպետական հարաբերությունները բարձրացնել որակական նոր մակարդակի՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»,- նշված է ուղերձում։

--00—ԶՀ