Շրջափակման պատճառով տնտեսական բարդ իրավիճակ է Արցախում․ պետբյուջեի հարկային եկամուտները նվազել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

00-1087

2023 թվականի հունվար ամսվա ընթացքում, նախնական տվյալներով, Արցախի Հանրապետության պետական բյուջե են մուտքագրվել 1,902.3 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 2,800.0 մլն դրամ ցուցանիշի համեմատ թերակատարվել է 32.1 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 28.5 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից։

Պլանային առաջադրանքի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարումները պայմանավորված են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսությունում ստեղծված իրավիճակով, մասնավորապես, մի շարք հարկ վճարողների գործունեությունների դադարեցմամբ, որի հետևանքով իրացման շրջանառություն և դրան համարժեք հարկային պարտավորություններ վերջիններիս մոտ չեն առաջացել և ըստ այդմ բյուջե չեն մուտքագրվել։

--00—ՅՄ