Բարձրյալն իր օրհնության ներքո պահի բարեկամ Սիրիային․ Գարեգին Բ-ի ցավակցական հեռագիրը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

նկար

Փետրվարի 6-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասսադին՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի ու ավերածությունների կապակցությամբ, հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։

Իր ցավակցագրում Նորին Սրբությունը մխիթարություն ու սփոփանք է մաղթել անմեղ զոհերի վշտակիր հարազատներին և շուտափույթ ապաքինում վիրավորներին։

Հայոց Հայրապետը հայցել է, որ Բարձրյալն իր օրհնության ներքո պահի բարեկամ Սիրիային՝ պագևելով խաղաղ ու ապահով օրեր:

--00—ԼՄ