Հրդեհ՝ Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկի տանիքում․ տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

1

Փետրվարի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմանում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում՝ Երևանի հաշվառման-քննական բաժնի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության տանիքում, հրդեհ է բռնկվել, գրում է shamshyan.com-ը։

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները։

Ըստ նախնական տեղեկության՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան, այրվել է փրփրապլաստե տանիքը։

--00—ԼՄ