Թուրքիան ցնցած երկրաշարժն ունեցել է 130 ատոմային ռումբի ուժ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

photo_2023-02-06_18-14-50

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ մեկնաբանություններով է հանդես եկել թուրք պրոֆեսոր, անվանի երկրաշարժագետ և երկրաֆիզիկոս Օվգյուն Ահմեդ Էրջանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ Սիրիային սահմանակից Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժն ունեցել է 130 ատոմային ռումբի ուժ։

«Երկրաշարժի վայրը չորս հիմնական խզվածքների միացումն է։ Մեռյալ ծովի խզվածք, Արևելյան Անատոլիայի խզվածք, Արաբական վահան և Կիպրոսի աղեղ: Դա ամենամեծ երկրաշարժն էր, որը կարող էր տեղի ունենալ Օսմանիյեի եռանկյունում»,- մասնագիտական պարզաբանումներ է տվել պրոֆեսոր Էրջանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ