Այս պահին ԱԺ որևէ խմբակցություն ՀՀ ՄԻՊ թեկնածու չի առաջադրել․ Թագուհի Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

a65a74b2-d690-417b-9251-f3b7d87697ec (1).jpg

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո թեկնածուների առաջադրման համար սահմանված տասնօրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չեն առաջադրել։ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ եթե սահմանված ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո նորից տասնօրյա ժամկետում, համապատասխան պաշտոնում կարող են առաջադրվել թեկնածուներ: Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իրազեկում եմ, որ այս պահի դրությամբ ԱԺ որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել»։

--00—ԶՀ