Մեր տարածքը ևս գտնվում է սեյսմոակտիվ գոտում, բայց ուժեղ երկրաշարժի նախադրյալներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

329594323_887245519092244_6515047372484504542_n

Այսօր Թուրքիայի տարածքում  տեղի ունեցած և ըստ էության դեռևս շարունակվող, էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը մինչև 11 բալի հասնող երկրաշարժերը պայմանավորված են նրանով, որ Թուրքիայի տարածքը գտնվում է ալպհիմալայան սեյսմոակտիվ գոտում և տարածքում կան բազմաթիվ խզվածքներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։

«Ամենակտիվ խզվածքներից մեկը Թուրքիա-Սիրիա սահմանին է, որոնք ստորև տեղադրված նկարում կարմիր գծերով են: Տարբեր ուժգնության հետցնցումներն, ըստ մասնագետների, կարող են շարունակվել 2-3 տարի: 

Մեր տարածքը ևս գտնվում է սեյսմոակտիվ գոտում, բայց ուժեղ, առավել ևս ավերիչ երկրաշարժի նախադրյալներ չկան: Սեյսմիկ ծառայությունը 24 ժամյա ռեժիմով իրականացնում է մոնիթորինգ և ռիսկերի գնահատում»:

--00—ՅՄ