Հայկական կողմը քննարկում է Սիրիային ու Թուրքիային մարդասիրական և փրկարարական օգնության տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Screenshot 2023-02-06 195657

Հայկական կողմը արդեն իսկ հայտարարել է փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած Սիրիային ու Թուրքիային աջակցություն տրամադրելու իր պատրաստակամության մասին: Այս մասին «Արմենպրես»-ին ասել է ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Վահան Հունանյանը:

«Այժմ քննարկվում է տուժած երկրներին մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը»,-ասել է նա:

--00—ՅՄ