Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1651-ի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

syria

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1651-ի, ավելի քան 11 հազար մարդ տուժել է:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:

Վաղառավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգն է: Ինչպես նշում են թուրք սեյսմոլոգները, այս երկրաշարժը կարող է դառնալ վերջին ժամանակներում ամենաավերիչներից մեկը տարածաշրջանում։ Այսօր ցերեկը Թուրքիայում գրանցվել Է ևս մի քանի երկրաշարժ՝ 7,7 մագնիտուդով, 4,2 մագնիտուդով և 4.3 մագնիտուդով:

--00--ԱՀ