Միմյանց են բախվել Mercedes-ը և Honda-ն․ տղամարդը մահացել է, կինն ու որդին հիվանդանոցում են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

․

Արարատի մարզում այսօր՝ փետրվարի 6-ին, ժամը 18։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել են Mercedes և Honda Fit մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել Mercedes-ից և տեղափոխվել «Արտաշատ» ԲԿ, այնուհետև ահազանգ է ստացվել Ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ 

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են, մահացածը հայրն է, վիրավորները՝ կինն ու նրանց տղան։ 

--00--ԱՀ