Մալաթիայում երկրաշարժից զոհված հայ ամուսինների մանկահասակ երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

․

Մալաթիայում երկրաշարժից զոհված հայ ամուսինների մանկահասակ երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ընտանիքի հարազատները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով Մալաթիայում զոհվել էին ազգությամբ 2 հայեր, որոնք ամուսիններ էին: Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանի խոսքով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել են ամուսիններ Սամի Թաբաշը և Աիդա Թաբաշը:

--00--ԱՀ