Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել, ուժգնությունը՝ 5,6 մագնիտուդ․ զոհերի ընդհանուր թիվը 2921 է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

երկրաշարժ

Կենտրոնական Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ։ Ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 03.13-ին (Երևանի ժամանակով 07։13-ին)։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գյոլբաշի շրջանից 5 կմ հեռավորության վրա, օջախը՝ 2 կմ խորության վրա։ Այդ մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Հիշեցնենք՝ Թուրքիայում գրանցված երկրաշարժների հետևանքով, վերջին տվյալների համաձայն, զոհերի թիվը 2921 է, վիրավորներինը՝ 15834։ Տուժել են նաև սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները: Այնտեղ, վերջին տվյալների համաձայն, զոհվել է 711, վիրավորվել՝ 1431 մարդ։

Ավելի ուշ տեղի էր ունեցել ևս մեկ երկրաշարժ, ուժգնությունը՝ 7,6 մագնիտուդ։ Փորձագետները 3 տասնյակ հետցնցումներ են գրանցել։

Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են եղել Սոչիում։

--00—ԼՄ