Հալեպում երկրաշարժից հետո փլվածքների տակ երեխա է ծնվել, մայրը մահացել է․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Փետրվարի 6-ին՝ Հալեպում գրանցված երկրաշարժից հետո, փլատակների տակ երեխա է ծնվել։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անել «Mash» տելեգրամյան ալիքին։

Աղբյուրը հայտնում է, որ նորածնի մորը փրկել չի հաջողվել․ նա մահացել է ծննդաբերությունից անմիջապես հետո։

Նորածնին գտնելու պահը ֆիքսել է տեսախցիկը։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է՝ ինչպես են փրկարարները երեխային դուրս բերում փլվածքների տակից։ 

ՔԿ

--00—ԼՄ